Ինչու՞
է աղմկում
Համայնքը
Հայաստանում
աղաղակող
խախտումներով
կատարված
նախագահական
ընտրությունները
վարչակարգից
դժգոհ
ժողովրդական
զանգվածներին
բերեց
Ազատության
հրապարակ :
Հայաստանի
առաջին
Նախագահ
Լեւոն Տեր
Պետրոսյանի
ղեկավարությամբ
, ծավալվեց
ժողովրդական
շարժում , որը
իր էությամբ ,զանգվածների
ընդգրկվածությամբ
և
կազմակերպչական
բնույթով
Հիշեցնում էր
1988 Համազգային
շարժումը: Մի
շարժում որը
կոչված էր
սատարելուՂարաբաղի
հայրենակիցներին
,Ազերիա-թուրքական
լծից
ազատագրելու,
և Ղարաբաղը
Հայաստանին
միացնելու
կամ
անկախության
հիմքեր
դնելու
գործընթացը :
Կոնսեպտուալ
առումով 2
շարժումների
տարբերությունը
կայանում է
նրանում ,որ
առաջինը Հմազգային
բնույթ
կռելով Հանուն
Ղարաբաղի
ժողովուրդին
էր՛ ուղղված.
քանի որ
ազգային
զարթոնք
ապրած
ժողովուրդը
գիտակցեց որ
Արցախի ազնիվ
և մաքարող
ժողովուրդը
իր
անբաժանելի
մասնիկն է:
իսկ
երկրորդի
ուղղվածությունը
եղավ , ընդդեմ
Ղարաբաղյան
կլանի ,կռելով համաժողովրդական
բնույթ:Կլանի
անվանումը
որպես Ղարաբաղյան
պայմանական
է,այն առումով
որ Հայաստանի
նախագահ
Ռ.Քոչարյանը և
Վարչապետ Ս
Սարգսյանը
լինելով Ղարաբաղցիներ
գլխավորեցին
Հայաստանի
պետական ողջ
համակարգը
կոռումպացնելու
հակաժողովրդական
գործընթացը ,ներգրավելով
նաև
Հայաստանյան
օլիգարխներից
մի զգալի
մասին :
Սփյուռքի
ամենամեծ Համայնքում
այսինքն ,Լոսանջելեսի
Հայահոծ
շրջանում Հայաստանի
Նախագահական
ընտրությունների
հետ կապված
Զայրույթի,ցասման
և բողոքի խիստ
արտահայտությններ
դրսևորվեցին :
Բնականաբար
եղան նաև
Վարչախմբին
սատարող
մարդիկ ,որոնք
Հայաստանի
պետական
միակողմնակի
և ոչ
անկողմնակալ
լրատվահոսքի
ազդեցության
տակ
դատողություններ
էին անում և
կարծիքներ
արտահայտում:
Մայրաքաղաք
Երևանում
Մարտի 1-ի
ողբերգական
իրադարձություններից
հետո, էլ ավելի
շիկացավ
ներհամայնքային
ասեկոսները:
Հատկանշականը
այն է, որ
Հայաստանում,
լրատվամիջոցների
նկատմամբ
աննախադեպ
շրջափակման և
սեփական
ժողովուրդի
նկատմամբ
դաժան
հաշվեհարդարի
պատճառով,
համաշխարհային
հասարակության
ուշադրությունը
բևեռվեց
Հայաստանյան
անցուդարձերի
վրա,որին
հետևեց
բնականաբար
համապատասխան
վերաբերմունք,կատարվածի
հանդեպ:
Հեռահար բայց
ոչ դիպուկ
կրակով
Ավանդական ՜ընկեր
Վահանը գավառական
դատողությամբ
խաղաղ
ցույցերի
միջոցով
բողոքի
ակցիաները
որակում է ,որպես
դրսից տղա
կանչելու
փորձեր :
Ինչպիսի՞ տղայական
կեցվածք :հայտնի
չեղավ այդ
ամենը հակա
Լևոնյան
ագիտացիայի
ներքին
սպառման
համար էր
ասված ,թե դա
քաղաքական գործչի
համոզմունքն
էր:
«Հիացեք»
Ընկերներ,մեր
հեղափոխական
ավանդականի
պահվածքով և
նրա խաղերով
Իսկ
Ես ողբամ քեզ
Հայ
ժողովուրդ , որ
ճակատագիրդ
կերտող են
դարձել
իշխանական
ինտրիգներում
վարպետացած
այս տղաները :
Որպեսզի
հուզումնային
դատողությններին
ավելորդ
տուրք
չտանք,ընդհանուր
և
մեծամասնությանը
ընդունելի
ուրվագծերով
մի կարճ
պատմական
Էքսկուրս
կատարենք
Հայաստանի
Հետխորհրդային
շրջանի
հանգուցային
անցուդարձերի
շուրջ:
1988 թ-ը
նշանակալի
եղավ ,Ազերիների
միջոցով
Սումգայիթում
Հայերի
կոտորածով,
շարժառիթն էր
Ղարաբաղի
ինքնավար
մարզի
պատմական
նստաշրջանը,Հայ
պատգամավորների
ջանքերով ,որտեղ
որոշվեց
Ղարաբաղը
դուրս բերել
Ազրբեջանի
կազմից: և
միանալ
Հայաստանին:
Դժվարին և
պատասխանատու
ժամանակաշրջան
էր :Ազգային
ոգու զարթոնք
էր
սկսվել:Խորհրդային
Կայսրության
համար
անսովոր
ժողովրդային
շարժում էր
ծավալվել ,որին
Խորհրդային
բանակը սվիններով
դիմավորեց:
Համազգային
բնույթ կռող
շարժումը
իդեմս «
Ղարաբաղ
Կոմիտեի » ,բազմաթիվ
փորձությոնների
ենթարկվեց:
Տղաները
հանձինս
առաջնորդ
Լևոն Տեր
Պետրոսյանի
ջանքեր
չխնայեցին
հուսախաբ
չանելու
բռունցք
դարձած
ժողովուրդին:
Սկսվեց Հայ
փախստականների
ծավալուն
բռնագաղթը
Ազրբեջանի
տարբեր
շրջաններից
դեպի
Հայաստան:
Որոնք հաճախ
դատարկ
ձեռքով
հայտնվում
էին
Գաղթի
ճամփին: Կրկին
ցեղասպանություն
և
գաղթականություն:
Դժբախտաբար
1988 թ ավարտը
նշանավորվեց
ևս մի մեծ
արհավիրքով ,Սպիտակի
երկրաշարժով,
Ողջ Հայ
ժողովուրդը
սգի մեջ էր,
իսկ ողջ
մարդկությունը
կարեկցում էր
Հայաստանին և
Հայ
ժողովուրդին:
Որքան
ընտանիքներ
եղան որ իրենց
տանը
հանգրվանում
էին և՛
Փախստականների
և՛ ՛երկրաշարժից
տուժածների,որոնք
իրենց վերջին
պատար հացը
կիսում էին
նրանց հետ:
Խորհրդային
կայսրությունը
իր միաբևեռ
վարչախմբի
միահեծան ..Համայնավար
կուսակցության
պատճառով
լճացել և
Կենսունակ
գոյատևման
Ռեսուրսները
սպառել էր:
Սկսվեց
Հայաստանի
անկախության
գործընթացը: 1991
թ-ի
Սեպտեմբերի
21-ին
Հայաստանը
հռչակվեց
Անկախ
Հանրապետություն:
Նույն
թ-ին Տեղի
ունեցավ
Նախագահական
ընտրություններ
, հիրավի
մաքուր և
արդար
ընտրություններ,որտեղ
չկար
բռնություններ,
«կառուսել»կոչված
կամ այլ կարգի
ընտրակեղծիքներ
5
Թեկնածուների
մեջ քվեների
բացարձակ
մեծամասնությամբ
՝92% -վ
Հանրապետության
Նախագահ
ընտրվեց Լևոն
Տեր
Պետրոսյանը:
Պատերազմի,
երկրաշարժի
հետքերի և
շրջափակման
պայմաններում
սկսվեց նոր
անկախ
Հանրապետության
պետականաշինությունը
, պետական
ատրիբուտների
կերտումը,և
միջազգային
կառույցներին
ինտեգրումը:
Ձևավորվեց
և կայացավ
ազգային
բանակը,որի
օգնությամբ և
Ղարաբաղի
հերոս
ժողովուրդի
ու
ազատամարտիկների
միջոցով
ազատագրվեց
Արցախը իրեն
շրջապատող ,և
անվտանգության
գոտի
համարվող 7
շրջաններով:
վերոհիշյալ
արհավիրքների
պայմաններում
Հայկական
հողերի
ազատագրումը
և ազերիների
հետ ընթացող
ճակատամարտում
հաղթանակի
ապահովվումը
թանկ նստեց
Հայ
ժողովուրդի
վրա: Հիրավի
դժվարին
խնդիրներ էին
ծառացել
կապված Ցուրտ
ու մութ օրերի
հետ:
Ի
վերջո
կայացավ
հրադադարր 1994 թ-ին,
հետզհետէ
նորմալացվեց
հոսանքի ,գազի
և ջրի
մատակարարումը:
Սակայն Ցուրտ
ու մութ
կոչված
տարիների
տառապանքը իր
հետքը թողել
էր մարդկանց
ենթագիտակցության
մեջ: որի
արտահայտությունը
եղավ,1996 թ-ի
Նախագահական
ընտրությունները
:որտեղ
ընտրազանգվածի
տրամադրությունը
ոչ այնքան
հանուն
Վազգեն
Մանուկյանի
էր, որքան
ընդդեմ Լևոն
Տեր
Պետրոսյանի
Իշխանության,Որի
նախագահության
օրոք այդքան
զրկանքներ
կրեցին : Այս
ընտրությունների
ընթացքում .
գրանցվեցին
որոշակի
խախտումներ .իհարկէ
դժվար է ասել
այդ
խախտումները
ազդում էին
ընտրությնների
ելքի վրա: Բայց
բողոքի ալիք
սկսվեց , որը
սակայն
իշխանությնները
սվիններով և
արնահեղությամբ
չդիմավորեցին
: Եթե արյուն
թափվեց ապա դա
Ազգային
ժողովի
նախագահ
Բաբկեն
Արարքցյանի
Ճակատի
արյունն էր , Ա
Ժ շենքը
ներթափանցած
ինչ որ
ցուցարարի
Ձեռքին եղած
բութ
գործիքով:
Չնայած նոր
անկախ բայց
արտաքին
ճկուն
քաղաքականության
շնորհիվ ,
Լեռնային
Ղարաբաղի
հանրապետոխթյունը
հանդերձ
գնում էր
որ,ազգային
ինքնորորշման
ասպեկտով
Բանակցային
գործընթացների
սուբյեկտ
դառնար: Քանի
որ ստատուս
քվոն անվերջ
պահելու
ռեսուրսները
Հայաստանում
անսպառ չեր:
Այսինքն
միջազգային
ասպարեզում
անհրաժեշտ էր
ամրապնդել
այն տեսակետը
որ նշված
կոնֆլիկտը ոչ
այդքան
Հայաստանա-Ազերբայջանական
էր որքան
Ղարաբաղա-Ազրբեջանական
:
Միաժամանակ
դրան
զուգահեռ
անհրաժեշտ էր
միջազգային
հասարակական
կարծիքը
մշակել այն
իրողությամբ
որ Հայաստանի
ևՂարաբաղի
ժողովուրդը
ունեն
Էթնիկական
բացառիկ
միասնություն,
Այս
սկզբունքով
գործելակերպի
արտահայտությունը
եղավ, այն որ
Հայաստանի
առաջին
նախագահ
Լ.Տ.Պետրոսյանի
կողմից
Ղարաբաղի
նախագահ
Ռոբերտ
Քոչարյանին և
ճակատամարտերում
իրեն
զգալիորեն
լավ դրսևորած
Սերժ
Սարգսյանին
Երկրի
ամենաբարձր
պաշտոնների
վստահումը:
Այդ ժամանակ
վերոհիշյալ
քայլը
համարվեց
հանճարեղ
քայլ: և ահագին
իրարանցում
առաջացրեց
հենց
Ազրբեջանական
վերնախավում:
Լուրջ
քաղաքագետների
մոտ վաղուց էր
ձևավորվել
այն կարծիքը
որ Ղարաբաղի
խնդրի
լուծումը
պետք է գտնել
տարածաշրջանային
կոնտեքստում:
Տնտեսական և
քաղաքական
զարգացումներին
համընթաց
ոսկերչական
ճշգրտությամբ
կորզել ,
Հայաստանի
հանրապետության
շահերը :
Եկավ ներքին
անհամաձայնությունների
շրջանը,
Ղարաբաղյան
հարցի
լուծման
ռազմավարության
շուրջ ,
Փուլային ՞ թե
Փաթեթային , սա
էր օրակարգի
առաջին հարցը ,առաջինը
,որի
գաղափարակիրն
էր Նախագահ Լ Տ
Պետրոսյանը,
ենթադրում էր
հանգուցային
հարցերի քայլ
առ- քայլ
լուծում , իսկ
երկրորդի
կրողն էր ,Ռ.Քոչարյանը
և Ս Սարգսյանը:
Վերջինս
ենթադրում էր
Հարցի
լուծումը մի
Փաթեթով ,միանգամից:
Որևէ
ռազմավարություն
որդեգրելիս
Վճռական որոշումը
Ղարաբաղի
հարցում
կապված էր նաև.
Պաշտպանության
նախարար ,Սպառապետ
Վազգեն
Սարգսյանից :
Մի մարդ որը Թե
Մարտի
դաշտում և թե
Հայկական
բանակի
կայացման
հարցում
ուներ իր
հսկայական
դերն ու
ներդրումը :Այսինքն
Հայաստանի
պետական
շինարարության
հարցում
համարվում էր
առանցքային
դերակատարներից
մեկը: Մի մարդ
որը մարտի
դաշտում
ունեցած իր
հայրենասիրության
և
նվիրվածության
չափանիշներով
միամտորեն
չափում էր նաև
պալատական և
իշխանական
անցուդարձերը
: ի հակակշիռ «պատերազմ
թե
խաղաղություն»
Լ Տ
Պետրոսյանի
կոնցեպցիայի ,
որի
ճշմարտացիությունը
և
կենսունակությունը
հաստատեց
անցյալ
տարիների
փորձը,
ամրագրվեց
հակափաստարկներով
և էմոցիոնալ
Հայրենասիրական
զեղումներով
մի գաղափար ,թե
Նախագահ Լ Տ
Պետրոսիանի «փուլային»
Տարբերակը
Ղարաբաղի
հարցի
կարգավորման
շուրջ «նահանջողական
է և
դավաճանական»
Այս
տարբերակի և
նրա կռող Լ Տ
Պետրոսյանի
նսեմացման ,գործում
հիրավի մեծ էր
Դաշնակցության
դերը , որը
վիրավորված
էր
Հանրապետության
նախագահից «Դերո»
անվամբ
զինված
խմբավորման
հետ կապված
քրյական գործի
հարուցմամբ:
Քանի որ ամեն
գնով Իշխանության
գալու տենդը
նրան հանգիստ
չեր տալիս:
Այսպիսով Քաղաքական
կյանքում
զգալի
դերակատարություն
ունեցող
ՎազգենՍարգսյանին
հրամցվեց , (Սփյուռքահայ
մեծահառուստների
հսկայածավալ
ներդնումների
հոսքի) Խայծը:
միայն թե Լ Տ
Պետրոսյանից
և նրա «նահանջողական
»
քաղաքականությունից
ազատվեն:
Լարվածությունը
վերևներում
և
հասարակական
կարծիքի
ոլորտում
անբավարար
բազիսը ..ինչպես
նաև ավելորդ
զոհերից և
կորուստներից
խուսափելու
համար
Նախագահ Լ Տ
Պետրոսյանը
իր քաղաքական
թիմով տվեց
հրաժարական :Ասպարեզը
թողնելով «Հայրենասեր»
ասպետներին: Սկսվեց
առաջին
Նախագահ Լ Տ
Պետրոսյանի
Լռության
շրջանը:
Կայացավ
Նախագահական
Ընտրություններ
և Վազգեն
Սագսյանի
անմիջական
աջակցությամբ
Հայաստանի
նախագահ
ընտրվեց Ռ.
Քոչարյանը:
Շատ
ժամանակ
չանցած ,բոլորի
աչքի առաջ նոր
իշխանական
բուրգը ճաք
տվեց: Այսպես,
Վազգեն
Սարգսյանը
մեծ ջանքերով
և
ոգևորությամբ
էր սպասում
Համահայկական
առաջին
համաժողովին
և նրա
արդյունքներին:
Հայրենասեր
մեծահարուստների
կողմից
միլյարդների
հասնող
ներդնումները
Հայաստանի
տնտեսության
զարգացմանը
պետք է
բեկումնային
վերելք
ապահովվեին:
Ավաղ նա
ուշացումով
հասավ այն
եզրահանգման,որ
որքան էլ
հայրենասեր ,
ապա
դրամատերը
ներդնումների
համար
պահանջում է
իրավական
ապահոված
դաշտ, և օրենքի
իշխանություն:
կրկնենք՝
Օրենքի և ոչ
թե անձերի:
Իշխանական
կուլիսներում
էլ ինչեր էին
անցնում, Թե
ինչու այս
երկու
պետական
այրերի միջև այդքան
խզում
առաջացավ
երևի
հետագայում
պատմությունից
կիմանանք:
Հանրապետական
կուսակցությունը
առաջնորդությամբ
Վ Սարգսյանի
Դաշինք կնքեց
Հայաստանի
ժողովուրդական
Կուսակցույան
հետ
ղեկավարությամբ
Կարեն
Դեմիրչյանի:
որի դիմաց դեռ
մեկ տարի առաջ
լարված
պայքար էր
տանում ի
օգուտ Ռ.
Քոչարյանի:
Պետական
կառույցներում
և ներքին
տնտէսավարման
ասպարեզում
հսկայական
փորձ ունեցող
Կ. Դեմիրչյանի
հետ Դաշինքը
մեծ Հույսեր
արթնացրեց
Ժողովրդի
սրտում:
ժամանակի
հրամայականն
էր այդ օրվա
կարգախոսը (Կառուցենք
և պաշտպանենք):
Երկրի
զարգացման
այդ ձևը կամ
ուղղությունը.ինչ
որ ուժերի
սրտովը չեր:
եկավ Հայոց
պետությունը
գլխատելու
փորձության
ժամը ,մի խումբ
ստահակների
ձեռքով :՝1999
Հոկտեմբերի 27 –ին
Սպանվեցին
Վարչապետ Վ
Սարգսյանը,Ազգային
ժողովի
նախագահ
Կարեն
Դեմիրչյանը և 6
այլ պետական
այրեր
:
Այդ ժամանակ
երկրի
Նախագահն էր
Ռ.Քոչարյանը, և
անվտանգության
ապահովման
պատասխանատու
ղեկավարն էր Ս.
Սարգսյանը:
Թվում էր
անկառավարելի
իրարանցում է
սկսվել, և
երկիրը
մտնում էր
Քաոսի
մեջ:Բանակը որ
Կորցրել
էր իր սիրելի
սպառապետին,ինքնաբուխ
պատրաստվում
էր
գործողությունների:
Սակայն ավելի
քան մեկ ու կես
տարի լուռ իր
գրքերի
պռիզմայով
Հայաստանի
անց ու
դարձերին
հետեվող
առաջին
Նախագահ Լ Տ
Պետրոսյանը
Խախտեց այդ
լռությունը և
կոչ արեց
Ժողովրդին համախմբվել
երկրի
Նախագահ
այսինքն
Ռ.Քոչարյանի
շուրջը : Իսկ
Բանակի
Հրամանատարներին
հորդորեց չխառնվել
ներքին քաղաքացիական
գործերին:
Արդյոք
ինչ՞էր սա,
Հիսուսավայել
ներողամտություն
,թե քաղաքական
ինչ որ
հաշվարկներ:
միանշանակ
ասենք ,երկիրը
քաոսից և
անկառավարելիությունից
հեռու
պահելու
լրջախոհ
քաղաքական
գործչի
արձագանք էր
իրադարձությունների
կապակցությամբ:
Երկրի
կայունացումը
ամրապնդելու
և կրքերը
հանդարդեցնելու
համար ,
Հանրապետության
նախագահը
կատարեց
շախմատային
լեզվով ասած
իր Ձիու
քայլը,Վ.Սարգսյանի
երիտասարդ և
անփորձ
եղբորը Արամ
Սարգսյանին
նշանակելով
Վարչապետ :
Հիրավի
կրքերը
հանդարդվեց և
իրավիճակը
սկսեց
նորմալանալ ,
Ստահակներին
պատժելու և
կազմակերպիչներին
բացահայտելու
գործում
ապավինելով Ա.Սարգսյանի
ներկայությանը
իշխող
բուրգում:
Սակայն
երիտասարդ
վարչապետի
առաքելությունը
ըստ Ռ.
Քոչարյանի
հաշվարկների
պետք է
ավարտվեր
ամիսներ անց,
Այն
օրերից մինչև
2008 թ-ի
ընտրությունները
և նրանից բխած
վերջին
իրադարձությունները
անցավ շուրջ
7 տարի :
Այս
ընթացքում
-Ըստ
Իշխանական
վիճակագրության,
շարունակ
Հայաստանի
տնտեսությունը
արձանագրել է
երկնիշ
տնտեսական աճ,
որը սակայն չի
նվազեցրել
արտագաղթը,
խիստ մեծացել
է ունևոր և
չունևոր խավի
անջրպետը,
Չնայած
որոշակի
ներդնումներին,
մանավանդ
Էլիտար
շենքերի
կառուցման
առումով
էդպես էլ
չգոյացավ
հասարակության
մեջ
զարգացման
շարժիչ ուժը
հանդիսացող
միջին խավը:
Տնտեսության
գրեթե բոլոր
ճյուղերում
մանավանդ
ներմուծումների
բնագավառում
արմատավորվեցին
իշխանության
հետ սերտաճած
մենաշնորհային
ընտանիքները ,
որոնք հաճախ
Հանցագործ
կրիմինալի
հետ
համագործակցությամբ
,խեղդում էին
ազատ
մրցակցությունը:
իհարկե
մենաշնորհային
հարաբերությնները
ղեկավարվում
էին մաքսային
վարչությունից
, մաքսային
ռեժիմի խիստ
անհավասար
պայմաններում,
երկ-ստանդարդների
կիռարումով:
-Խոսքի
ազատությունը
խստորեն
սահմանափակվեց
, որի
վկայությունը
եղավ միակ
ընդդիմադիր
Հերուստաալիքի
՝Ա1+ի 6 ամյա
եթերազրկումը
, և
նախագահական
ընտրությունների
ընթացքում
ստեղծված
լրատվամիջոցների
աննախադեպ
բլոկադան:
-Թե
Նախագահական ,թե
խորհրդարանական
ընտրություններում
,կեղծիքը,
կաշառքը,ահաբեկումները
և աղաղակող
խախտումները
դարձան
սովորական ,ընդունելի
և մարսվող
Գործելաձև:
նրա վառ և
ամենաթարմ
ապացույցը
եղավ դարձյալ
Նախագահական
վերջին
ընտրությունները:
-Ղարաբաղյան
հարցի
կարգավորումը
անհեռանկարային
գործելաոճի
արդյունքում
մտավ փակուղի,
որտեղ
Ղարաբաղը
ինքնուրույն
սուբյեկտի
կարգավիճակից
փոխվեց և
վերածվեց
Հայ-Ադրբեջանական
կոնֆլիկտի
օբյեկտ
հանդիսացող
կարգավիճակ
ունեցողի:
Քանի որ
միջազգային
հարաբերությունները
կարգավորող
հիմնադրույթները
յուրացնելիս
մեր
իշխանական
այրերը
անհրաժեշտ
կամք և
վարպետություն
չունեցան, «ազգերի
ինքնորոշման
իրավունքի »
հիմնադրույթը
գերակայող
դարձնելու, և
հանցավոր
անտարբերության
ու
տհասության
պատճառով
անընդհատ
հայտնվեցին «տարածքային
ամբողջականության
հիմնադրույթ»կոչված
տաշտակի
առջև:
-Հայաստանը
գրեթե
ամբողջությամբ
դուրս մղվեց
տարածաշրջանային
խոշոր
նախագծերից ,այսպես,
Բաքու-Ջեյհան
խոշոր
խողովակաշարը,
որ սկզբնական
նախագծում ,Հայաստանից
անցնող
հատված էր
նախատեսված ,
աշխատանքները
իրականացնելիս
, անգամ
նախագծի
զգալի
թանկացման
հաշվին ,Հայաստանի
տարածքը
շրջանցվեց:
Տնտեսական և
քաղաքական
այդ
հսկայական
վնասի դիմաց
ինչ՞
շահեցինք:
Պատասխանում
են ստատուս
քվոն
պահպանվեց
որը դարձյալ
խաբկանք:
- վերջապես
որքան որ
Հայաստանի
Եվրոինտեգրման
մասին
խոսեցին ,այնքան
ժողովրդավարությունը
երկրի
ներսում
հետընթաց
արձանագրեց:
Ամենաանկողմնակալ
մոտեցումներով
եթե
շարունակենք
երկրի առջև
ծառացած
խնդիրների
թվարկումը,
կկանգնենք մի
հավաքական
պատկերի առջև
որը ոչ այլ ինչ
է, քան համակարգային
փոփոխության
համար մի հզոր
,արմատական
ընդդիմության
անհրաժեշտությունը:
Ընդդիմություն
որը ամուր
բազիսը պետք է
ունենար ժողովրդական
լայն
զանգվածների
շրջանում: Եթե
իրերը և
իրադարձությունները
իրենց
անունով
կոչենք ,կստացվի
,որ անհրաժեշտ
էր
ժողովրդային
այնպիսի մի
շարժում որի
ալիքը պետք է
սասաներ ,ժողովուրդից
կտրված և
լպիրշ
գորոզությամբ
«ժողովուրդի
հետ վարվող
վարչախմբի»
հիմքերը:
Բնականաբար
այդ շարժումը
ներդաշնակ
դարձնելու և
նպատակին
ծառայեցնելու
համար պետք է
ունենար իր
պետական
շինարարության
գործում
մեծագույն
փորձ ունեցող
Ղեկավարին:
իսկ
Ժողովուրդը
ընդդիմության
շարքերում
բազմատեսակ ,տարբեր
տրամաչափի
անհատների ու
անհատականությունների
մեջ տեսավ
Լ.Տ.Պետրոսյանին
: Մարդ որը իր խոսուն
լռության
տարիներին ,ոչ
միայն
մատենագիտական
իր
խորաթափանց
գիտելիքներով
վերլուծում
էր
Պետությունների
ձևավորման ու
Կործանման,
նրանց
կարճատև թե
երկարատև
կյանքի
պատճարահետևանքային
կապերի
Փիլիսոփայությունը,
գոյատևման
ռազմավարությունը
և
մարտավարությունը:
Այլ նաև
Մեքենայի
ղեկը ոչ հմուտ
մարդուն
հանձնած
վարորդի
հոգեբանությամբ
դիտում էր
պետական
մեքենայի
վարման և երթի
ընթացքը:
Թե
ինչու՞
անընդհատ
լռել, Երբ
տեսնում ես
ուղիղ
ընթացքից
շեղվում է այդ
մեքենան:
Դա
մի հարց է որ
ակնկալվում է
պատասխան,
արդեն
ժողովրդի
պահանջով
հրապարակ
իջած առաջին
նախագահ Լ Տ
Պետրոսյանից:
Այնպես
որ անիմաստ է
այսքան
շփոթված
իրարանցումները
Համայնքում :
Կլոր
սեղանների
շուրջ չի
կարող լինել
լուրջ
երկխոսություններ
, քանի որ
մասնակիցները
անկարող են
անգամ իրենց
սեփական
մտքերը առանց
զազրախոսությունների
արտահայտել ,և
շատ հաճախ
հեռուստաալիքի
լսարանը
շփոթում են
փողոցի կամ
սրճարանային
լսարանից:
Հայաստանում
հիվանդ ,վախեցած
,ստրեսների
մեջ գտնվող
հասարակության
առողջացման և
մաքրման
գործընթացներ
է սկսվել,
Ուստի Եթե
օգնել չեք
կարողանում .
մի խանգարեք :
Եթե մի քիչ
Հայրենասիրություն
ունեք Թողեք
առողջանա այս
հասարակությունը::
Հիշեք
իշխանությունները
եկող
գնացող են:
Մնացողը
Հայրենիքն է և
ժողովուրդը ՝ազատ
կամ ստրուկ
ի
ապրելակերպով:
Բայց եթե
հնարավոր է
ազատ ու
մարդավայել
ապրել ինչու
մնալ ստրուկ
:
Հասարակական
գործիչ
Ս.Խանոյան